Ալերգոլոգիա
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա:
Հայմորյան ծոցի (հայմորիտ) և ծակոտկեն լաբիրինթի (էթմոիդիտ) բորբոքման ժամանակ լորձաթաղանթն այտուցվում է, լցվում ծոցերը և բնական բացվածքներով դուրս գալիս քթի խոռոչ: Բորբոքային գործընթացի մեղմացումից հետո լորձաթաղանթը վերադառնում է նախկին նորմալ վիճակին՝ բացի այն հատվածներից, որոնք դուրս են եկել քթի խոռոչ: Փաստորեն, պոլիպի հիմնական մասը գտնվում է ծոցերում, ոտիկը՝ ծոցերը և քթի խոռոչը միացնող խողովակներում, իսկ գլխավոր մասը՝ քթի խոռոչում:
Բորբոքային պոլիպները կարմրավուն են, իսկ ալերգիկ պոլիպները՝ դեղնավուն: Պոլիպները հաճախ լինում են բազմակի և տարատեսք: Նրանք կարող են առաջացնել քթի միջնապատի ծռումներ:
Պատճառները
Պոլիպների առաջացման պատճառները վիրուսային, սնկային, բակտերիալ և ալերգիկ ռինիտներն են:
Ախտանշանները և ընթացքը
Ախտանշաններն են՝ դժվարացած քթային շնչառությունը, քթի լցվածության զգացումը: Այս ախտանշանների արտահայման չափը կախված է պոլիպների տեղակայումից և չափերից: Հիվանդները նշում են նաև հոտառության և համի զգացողության նվազում:
Կարող են լինել հազի, փռշտոցի նոպաներ, քթից շճային արտադրություն: Եթե առկա է հարքթային ծոցերի բորբոքում, արտադրությունները հնարավոր է լինեն նաև շճա-թարախային: Գանգատներից են նաև գլխացավը, թուլությունը, անքնությունը, ականջներում` աղմուկը:
Ախտորոշումը
Ախտորոշումը դրվում է` ելնելով բուժառուի գանգատներից և ռինոսկոպիայի օգնությամբ քթի խոռոչի հետազոտությունից:
Պոլիպներն առանձնանում են որպես գունատ, այտուցված գոյացություններ, զգայուն չեն, հաճախ լինում են երկկողմանի:
Բուժումը
Բուժումը վիրահատական է, որի ժամանակ պոլիպները հեռացվում են: Վիրահատությունը կատարվում է սրացման շրջանից հետո, տեղային անզգայացմամբ, էնդոնազալ (քթի խոռոչով): Ցուցման դեպքում նշանակվում է հակաբակտերիալ բուժում: Եթե լինում են հաճախակի կրկնություններ, վիրահատությունը կատարվում է հարքթային ծոցերի վրա, որոնք պոլիպների առաջացման հիմքն են:
21.07.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ